Services
Ըստ ավանդության Խոր Վիրապում 13 տարի իր չարչարանքներն է կրել Հայաստանում քրիստոնեություն տարածող, առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը: Այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի բիբլիական լեռը՝ Արարատը, որտեղ ըստ Աստվածաշնչի ջրհեղեղից հետո կանգ է առել Նոյան Տապանը: Վանքի տարածքում, Սբ Գրիգոր Լուսավորիչ մատուռում կարելի է իջնել այն փոսը, որը ունի 6 մետր խորություն: Վանքի տարածքում է գտնվում նաև Սբ. Աստվածածին եկեղեցին: Նորավանքը միջնադարյան հայկական վանքային համալիր է, որը գտնվում է բարձրադիր բլրի վրա: Վանքային համալիրը շրջապատված է կիրճով, որը հայտնի է իր կարմիր, ուղղաձիգ ժայռերով, որոնք էլ առաջացել են հրաբխային ժայքումից: Համալիրի գլխավոր եկեզեցին է Սբ. Աստվածածինը, որի երկրորդ հարկ բարձրանալու համար հարկավոր է անցնել նեղ աստիճաններով
{TR_TOUR_ROUTS}